Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։ Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։ Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։ Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։ Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։ Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։ Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։ Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։ Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։ Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում. որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։
Կարդալ ԹՎԵՐ 26
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԹՎԵՐ 26:52-65
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր