Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։ Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։ Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։ Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։ Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։