Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։ Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։
Կարդալ ՆԵԵՄԻԱ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՆԵԵՄԻԱ 1:10-11
5 օր
Դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ, և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ՝ հստակ տեսիլք ունենալը: Եթե ցանկանում ես տեղեկանալ, թե ինչ է անհրաժեշտ որպեսզի Աստված լսի քո աղոթքը, ապա առաջարկում եմ ընթերցել այս ծրագիրը, որի թեման հենց այդ մասին է։
7 օր
գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր