Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։ Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" ։ Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է "Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված"), և նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք"։ Եվ Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք։ Ու սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»։ Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք. դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկող բաներն են, որ պղծում են մարդուն։
Կարդալ Մարկոս 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 7:9-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր