Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. "Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել" (Ես. 29.13)։ Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։ Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։ Որովհետև Մովսեսն ասել է՝ "Պատվի՛ր հորդ ու մորդ" և "Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի" ։ Բայց դուք ասում եք. "Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է "Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված"), և նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք"։ Եվ Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք։ Ու սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»։
Կարդալ Մարկոս 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 7:6-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր