Հիսուսը նրան ժողովրդից հեռու՝ մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց և, թքելով, դիպավ նրա լեզվին։ Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։ Եվ նրա ականջներն իսկույն բացվեցին, լեզվի կապն արձակվեց, և վարժ խոսում էր։ Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն. սակայն ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում։ Չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում. խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել»։
Կարդալ Մարկոս 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մարկոս 7:33-37
7 օր
գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր