Մարկոս 16

16
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-8, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամն ու Սալոմեն խունկեր գնեցին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։ 2Եվ շաբաթվա առաջին օրը#16.2 Կիրակի։ վաղ առավոտյան՝ արևածագին, գնացին գերեզման։ 3Եվ միմյանց ասում էին. «Գերեզմանի մուտքից մեզ համար քարը ո՞վ կգլորի»։ 4Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ էր գլորված. այն շատ մեծ էր։ 5Գերեզման մտան և մի երիտասարդի տեսան՝ աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուճան, և վախեցան։ 6Եվ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։ 7Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին ու Պետրոսին ասացե՛ք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր»։ 8Կանայք իսկույն դուրս ելան և փախան գերեզմանից. նրանք ահուդողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)
9Հիսուսը հարություն առնելուց հետո՝ շաբաթվա առաջին օրվա առավոտյան, նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ 10Մարիամը գնաց և պատմեց Հիսուսի հետ եղածներին, որ սգում էին ու լաց լինում։ 11Իսկ երբ նրանք լսեցին, որ Հիսուսը ողջ է ու երևացել է նրան, չհավատացին։
12Հետո Հիսուսը այլ կերպարանքով երևաց նրանց, ովքեր արտ էին գնում։ 13Նրանք ևս գնացին և մյուսներին պատմեցին, բայց ոչ էլ նրանց հավատացին։
14Վերջում, երբ տասնմեկ աշակերտները սեղան էին նստել, Հիսուսը երևաց նրանց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու քարսրտության համար, որ չհավատացին նրանց, ովքեր իրեն տեսել էին հարություն առած։
Հիսուսի աշակերտների առաքելությունը
(Մտթ. 28.16-20)
15Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ 16Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ 17Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, 18ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չեն վնասվի. հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանց կբժշկեն»։
Հիսուսի համբարձումը
(Ղուկ. 24.50-53, Գրծ. 1.9-11)
19Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Աստծու աջ կողմում։ 20Իսկ նրանք գնացին և քարոզում էին ամենուր Տիրոջ գործակցությամբ և իրենց խոսքը հաստատում էին այն նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։

Արդեն Ընտրված.

Մարկոս 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում