Մատթեոս 4:1-11

Մատթեոս 4:1-11 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։ Եվ փորձիչը, նրան մոտենալով, ասաց. «Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" »։ Այդ ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, տաճարի աշտարակի վրա կանգնեցրեց ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. "Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի, և նրանք քեզ ձեռքերի վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփես" »։ Հիսուսը նրան ասաց. «Դարձյալ գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես" »։ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես" »։ Այդ ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան։

Մատթեոս 4:1-11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում