Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։ Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել, այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։ Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։
Կարդալ Մատթեոս 24
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 24:45-51
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր