Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով" ։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ" ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով. "Տերն իմ Տիրոջն ասաց. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ" ։ Արդ, եթե Դավիթը նրան "Տեր" է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։
Կարդալ Մատթեոս 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 22:34-46
7 օր
Առաջիկա յոթ օրերին միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ քաջալերում ու զորացնում է նաև քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգացել է այն քեզ համար։ Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել քո առջև կանգնած խոչընդոտը։ Այս ընթերցանության ծրագիրը հենց այդ մասին է․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր