Մատթեոս 21:20-22
Մատթեոս 21:20-22 ՆՎԱԱ
Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։ Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։




