Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։ Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։ Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։
Կարդալ Մատթեոս 18
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 18:1-7
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր