Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։
Կարդալ Մատթեոս 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 14:25-33
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր