Մատթեոս 1:1-16

Մատթեոս 1:1-16 ՆՎԱԱ

Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին. Հուդան ծնեց Փարեսին ու Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։ Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային. Ասան ծնեց Հովսափատին. Հովսափատը ծնեց Հովրամին. Հովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Հովսիային։ Հովսիան ծնեց Հեքոնիային ու նրա եղբայրներին՝ Բաբելոնի գերության ժամանակ։ Բաբելոնի գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. Սաղաթիելը ծնեց Զորաբաբելին. Զորաբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին. Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում