Եվ երբ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս. խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ Հիսուսը դարձավ նրանց ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ ձե՛զ և ձեր զավակների՛ վրա լաց եղեք։ Որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն. "Երանի՜ ամուլներին ու այն որովայններին, որոնք չծնեցին, և այն ստինքներին, որ չսնեցին"։ Այն ժամանակ կսկսեն լեռներին ասել՝ "Մեզ վրա՛ ընկեք", ու բլուրներին՝ "Ծածկե՛ք մեզ" ։ Որովհետև եթե դալար փայտին են այսպես անում, ապա չորին ի՜նչ կլինի»։ Ուրիշ երկու չարագործների էլ էին տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ Եվ երբ այն տեղը եկան, որ Գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին. և չարագործներին էլ. մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը։ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։
Կարդալ Ղուկաս 23
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 23:26-34
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր