Ղուկաս 23:13-24

Ղուկաս 23:13-24 ՆՎԱԱ

Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանավորներին ու ժողովրդին և նրանց ասաց. «Դուք այս մարդուն ինձ մոտ եք բերել իբրև ժողովրդին մոլորեցնողի, և ահա ձեր առաջ հարցաքննելով՝ այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա այն բաների վերաբերյալ, որոնցով դուք ամբաստանում եք նրան։ Եվ ոչ էլ Հերովդեսը, որովհետև ձեզ տվեցի, որ նրա մոտ տանեք։ Եվ դա ահա մահապատժի արժանի ոչինչ չի գործել։ Արդ նրան կգանահարեմ ու կարձակեմ» (որովհետև անհրաժեշտ էր, որ տոնի առիթով նրանց համար մի մարդ արձակեր)։ Իսկ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին ու ասում. «Վերցրո՛ւ դրան ու մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր» (որը քաղաքում տեղի ունեցած մի խռովության ու սպանության համար բանտարկվել էր)։ Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ կամենալով Հիսուսին արձակել։ Իսկ նրանք աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Նա երրորդ անգամ ասաց նրանց. «Սա ի՞նչ չար բան է արել. սրա մեջ մահվան արժանի որևէ հանցանք չգտա. սրան կգանահարեմ ու կարձակեմ»։ Բայց նրանք բարձր ձայնով ստիպում էին ու պահանջում, որ նա խաչը հանվի։ Եվ նրանց ու քահանայապետների աղաղակը ուժեղանում էր։ Եվ Պիղատոսը վճռեց, որ նրանց պահանջը լինի։