Երբ ոմանք տաճարի մասին ասում էին՝ «Գեղեցիկ քարերով ու ընծաներով է զարդարված», ասաց. «Այդ ամենը, որ տեսնում եք, պիտի քանդվի, օրեր պիտի գան, որ այդտեղ քարը քարի վրա չի թողնվի»։ Եվ նրան հարցրին. «Վարդապե՛տ, դրանք ե՞րբ են լինելու, ի՞նչ նշան է լինելու, երբ որ սրանք լինեն»։ Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։ Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։ Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։ Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։ Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք, որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։ Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։ Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։
Կարդալ Ղուկաս 21
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 21:5-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր