Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է, քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կո՛ղմը նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ" ։ Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ապա ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր, իր աշակերտներին ասաց. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ցանկանում են փառավոր պատմուճաններով շրջել ու սիրում են հրապարակներում ողջույններ ստանալը, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ առաջին տեղերը, որոնք այրիների ունեցվածքն են լափում, ցուցադրաբար երկար աղոթք են անում. նրանք ավելի խիստ են դատապարտվելու»։
Կարդալ Ղուկաս 20
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 20:41-47
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր