Եվ նա այս առակն ասաց նրանց. «Ձեզանից ո՞վ հարյուր ոչխար ունենա և եթե դրանցից մեկը կորցնի, իննսունինը անապատում չի թողնի և կորածի հետևից չի գնա, մինչև որ այն գտնի։ Եվ երբ գտնի, ուրախացած նրան իր ուսերին կդնի և տուն գալով՝ բարեկամներին ու հարևաններին կկանչի ու նրանց կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա"։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Կամ ո՞ր կինը, որ տասը դրամ ունենա և եթե մեկ դրամ կորցնի, ճրագ չի վառի, տունն ավլի ու ուշադիր փնտրի, մինչև գտնի։ Եվ երբ գտնի, բարեկամներին ու հարևաններին կկանչի ու կասի. "Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի"։ Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։
Կարդալ Ղուկաս 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 15:3-10
5 օր
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի: Քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր