Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։
Կարդալ Ղուկաս 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 15:11-20
3 օր
Տարբեր ծրագրերի ու ծառայությունների մեջ ներգրավված լինելով՝ երբեմն զգում եմ, որ կորցրել եմ թարմությունս։ Նման ժամանակներում ես հասկանում եմ, որ արդյունավետ ծառայությունս շարունակելու համար ինձ հանգիստ է պետք։ Իհարկե, կարող ենք կրոնական շղարշ գցել մեզ վրա և խնդրել, որ Աստծո զորությունն ու իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով գան մեր կյանքի մեջ և մենք շարունակենք արդյունավետ ծառայել անգամ գերհոգնածության մեջ։ Սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ դա Աստծո կամքը չէ
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր