Եվ ահա մի օրենսգետ վեր կացավ և նրան փորձելու համար ասաց. «Վարդապե՛տ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն ասաց նրան. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես կարդում»։ Նա պատասխանեց և ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով և քո մերձավորին, ինչպես քո անձը »։ Եվ նրան ասաց. «Ճիշտ պատասխանեցիր. դա արա՛ և կապրես»։ Իսկ նա, ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. «Իսկ ո՞վ է իմ մերձավորը»։ Հիսուսն ասաց. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք էլ նրան մերկացրին, վիրավորեցին ու կիսամեռ թողեցին գնացին։ Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որը, նրան տեսնելով, շրջանցեց։
Կարդալ Ղուկաս 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 10:25-31
7 օր
Հիսուսի պատմությունները մեզ օգնում են վերափոխվելու կյանքի բոլոր բնագավառներում. ինչպես ներել, ամրապնդել աղոթքի կյանքը, փողն իմաստությամբ տնօրինել, առաջնահերթություններ սահմանել, պայքարել չարի դեմ և այլն։ Միացի՜ր Լոս Անջելեսի «Քրիստոնեական ժողովք» եկեղեցու ավագ հովիվ և «Անկեղծ ու իրական» շարքի հեղինակ Թոմ Հյուզի հետ յոթնօրյա այս ճանապարհորդությանը և տե՜ս, թե ինչպես է փոխվում կյանքդ, երբ հոգևորապես աճում ես այն պատմությունների շնորհիվ, որ Հիսուսը դեռևս պատմում է։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր