Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։ Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։ Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։ Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։ Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։ Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրա մնացած արյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։ Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։ Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։ Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։ Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։ Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։ Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգ գառ։ Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։ Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։ Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։
Կարդալ ՂԵՎՏԱԿԱՆ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՂԵՎՏԱԿԱՆ 4:20-35
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր