ՂԵՎՏԱԿԱՆ 26:40-45
ՂԵՎՏԱԿԱՆ 26:40-45 ՆՎԱԱ
Եթե խոստովանեն իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները իմ հանդեպ ունեցած իրենց անհավատարմության համար, նաև որ հակառակ են ընթացել ինձ, որի պատճառով ես էլ հակառակ վարվեցի իրենց հետ ու իրենց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այն ժամանակ նրանց անթլփատ սիրտը խոնարհվի, և նրանք հոժար լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը, այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը, կհիշեմ նաև այդ երկիրը։ Այդ երկիրը լքված պիտի մնա նրանց կողմից և պիտի ամբողջացնի իր հանգստի տարիները նրանցից ամայի մնացած ժամանակ։ Նրանք հոժար պիտի լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը հենց նրա համար, որ անարգեցին իմ հրամանները, և նրանք ատեցին իմ կանոնները։ Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, որով նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար. ես եմ Տերը»։

