Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։ Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։ Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։ Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։ Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։ Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։
Կարդալ ՂԵՎՏԱԿԱՆ 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՂԵՎՏԱԿԱՆ 19:13-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր