Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։ Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։
Կարդալ ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:25-27
7 օր
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․
7 Օրեր
Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել:
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր