Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։ Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։ Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։ Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։ Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։ Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։ Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։ Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։ Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։
Կարդալ ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:1-9
7 օր
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր