Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են, և ինչ որ անբան անասունի պես բնազդով գիտեն, նրանց մեջ ապականվում են։ Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։ Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Կարդալ Հուդա 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հուդա 1:10-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր