Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։ Քաղեբն այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին՝ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի զավակներին։ Նա այնտեղից բարձրացավ գնաց Դաբիրի բնակիչների դեմ։ Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր։ Քաղեբն ասաց. «Ով որ Կարիաթ-Սեփերին հարվածի և գրավի այն, իմ աղջկան՝ Աքսային, կնության կտամ նրան»։ Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։ Երբ կինը գնում էր, նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի։ Նա ցած իջավ էշի վրայից, և Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ պատահեց քեզ»։ Աղջիկն ասաց. «Ինձ մի նվե՛ր տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տո՛ւր ինձ նաև ջրի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։
Կարդալ ՀԵՍՈՒ 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀԵՍՈՒ 15:13-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր