Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։
Կարդալ ՀՈՎՀԱՆՆԵՍ 20
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:24-29
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր