Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։ Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։ Այդժամ քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ասացին. «Ի՞նչ անենք։ Այդ մարդը բազում նշաններ է կատարում։ Եթե նրան այդպես թողնենք, բոլորը նրան կհավատան, իսկ այդ ժամանակ հռոմեացիները կգան, կվերացնեն և՛ մեր տաճարը, և՛ մեր ազգը»։ Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չեք հասկանում։ Եվ չեք էլ մտածում, որ մեզ համար լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան ամբողջ ազգը կորչի»։ Բայց նա այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի միավորեր նաև Աստծու ցրված զավակներին։ Արդ այդ օրվանից որոշեցին նրան սպանել։
Կարդալ ՀՈՎՀԱՆՆԵՍ 11
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:45-53
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր