Հաջորդ օրը Հովհաննեսը իր երկու աշակերտների հետ դարձյալ կանգնած էր։ Եվ տեսնելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահա Աստծու Գառը»։ Եվ երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ ասաց, ու գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսը շրջվեց, տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ու նրանց ասաց. «Ի՞նչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռա՛բբի (որ նշանակում է "վարդապետ"), որտե՞ղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկե՛ք ու տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր մնում։ Այդ օրը նրա մոտ մնացին, որովհետև տասներորդ ժամն էր։
Կարդալ ՀՈՎՀԱՆՆԵՍ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-39
7 օր
Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր