Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։ Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։
Կարդալ ԵՐԵՄԻԱ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱ 17:7-10
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր