Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։ Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։ Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։ Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։
Կարդալ ԵՐԵՄԻԱ 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱ 14:19-22
6 օր
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր