Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։ Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։ Քաբերի կինը՝ Հայելը, վերցրեց վրանի մի ցից, մուրճն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ և ցիցը խրեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին. իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր, ու մեռավ։
Կարդալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:17-21
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր