Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղիմներին ու Աստարովթներին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։ Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։
Կարդալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:7-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր