Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն՝ ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին. միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին. փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։ Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանար, թե արդյոք կլսե՞ն Տիրոջ պատվիրանները, որ Մովսեսի միջոցով պատվիրեց նրանց հայրերին։ Եվ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ, նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։
Կարդալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր