Հակոբոս 4
4
Բարեկամություն աշխարհի հետ
1Որտեղի՞ց ձեր մեջ պատերազմներ ու որտեղի՞ց կռիվներ. չէ՞ որ այստեղից են՝ ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ 2Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ 3Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ 4Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ 5Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ 6Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է.
«Աստված ամբարտավաններին հակառակ է,
բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
7Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ 8Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ 9Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ 10Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։
11Իրար մի՛ բամբասեք, եղբայրնե՛ր։ Իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է բամբասում և օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։ 12Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես։
Զգուշացում պարծենալուց
13Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», 14դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ 15Փոխարենը պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք»։ 16Բայց այժմ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի պարծանք չար է։ 17Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։
Արդեն Ընտրված.
Հակոբոս 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: