Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։
Կարդալ Հակոբոս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հակոբոս 1:22-27
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր