Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։ Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։
Կարդալ ԵՍԱՅԻ 62
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 62:11-12
7 օր
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է։ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին ես դու Աստծո Աչքերում և ինչ օրհնություն է Նա պատրաստել քեզ համար, ապա առաջարկում եմ ընթերցել այս 7-օրյա ծրագիրը, որն ուղղված է հենց դրան։
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։
Երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրը արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, ստուգում վնասվածքները և մխիթարում նրան։ Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ վայր ընկել ու ցավից փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում եմ լսես, թե ինչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր