Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։ «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։
Կարդալ ԵՍԱՅԻ 55
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 55:7-8
7 Օրեր
Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել:
Աղոթքը հոգևոր աշխարհում գերբնական ուղիներ է հարթում, որպեսզի Տեր Աստծու գերբնական զորությունը գործի աղոթքի միջոցով և շտկի տարբեր խնդիրներ ու լուծում տա տարբեր դժվարին իրավիճակների։ Միաբան աղոթքը զորավոր է և համոզված եմ, որ եթե մենք միաբանվենք և աղոթենք մեր ընտանիքների համար, մեր երկրի համար, եկեղեցիների համար, մեր իշխանությունների համար, մեր Աստված լսելու է մեր աղոթքները և Իր ողորմությամբ օրհնելու է մեզ, մեր երկիրն ու մեր ժողովրդին։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր