Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։ Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։ Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։ Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։
Կարդալ ԵՍԱՅԻ 52
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 52:7-10
7 Օրեր
Աղոթքը հոգևոր աշխարհում գերբնական ուղիներ է հարթում, որպեսզի Տեր Աստծու գերբնական զորությունը գործի աղոթքի միջոցով և շտկի տարբեր խնդիրներ ու լուծում տա տարբեր դժվարին իրավիճակների։ Միաբան աղոթքը զորավոր է և համոզված եմ, որ եթե մենք միաբանվենք և աղոթենք մեր ընտանիքների համար, մեր երկրի համար, եկեղեցիների համար, մեր իշխանությունների համար, մեր Աստված լսելու է մեր աղոթքները և Իր ողորմությամբ օրհնելու է մեզ, մեր երկիրն ու մեր ժողովրդին։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր