Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։ Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։ Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։ Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։
Կարդալ ԵՍԱՅԻ 43
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 43:10-13
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր