Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն
Կարդալ ԵՍԱՅԻ 43
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 43:1-3
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։
7 Օրեր
Աստված սիրում է քեզ և քո կողքին է քեզ օգնելու համար։ Համարձակությամբ մոտեցի՛ր Նրա շնորհի աթոռին։ Աղոթքով գնա՛ Տիրոջ առջև ու քո գոհության և երախտագիտության փառաբանությունը մատուցի՛ր Նրան։ Նաև խնդրի՛ր օգնություն քո իրավիճակի համար։ Քո արժեքը չի որոշվում մարդկանց ունեցած վերաբերմունքով։ Քո արժեքը միայն Աստված կարող է որոշել, և Նա քեզ շատ թանկ է գնահատել։ Հնազանդությամբ ապացուցված կենդանի հավատքը դուռ է բացում քո կյանքում Տեր Աստծու գործելու համար։ Աստված քեզնից հոգևոր աճ, հասունություն և ամրություն է ակնկալում, որին հասնելու համար մենք պետք է դառնանք աշակերտներ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր