Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան, որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
Կարդալ ԵՍԱՅԻ 41
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 41:12-13
7 օր
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր