ՈՎՍԵԵ 6:1-3
ՈՎՍԵԵ 6:1-3 ՆՎԱԱ
Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։ Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։ Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։

