Եբրայեցիներին 3:1-9

Եբրայեցիներին 3:1-9 ՆՎԱԱ

Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք, որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։ Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։ Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։ Իսկ Քրիստոսը իբրև որդի է նրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։ Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում, որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը