Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։ Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։ Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։ Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։ Ուրեմն եկեք բանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք. որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։ Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։
Կարդալ Եբրայեցիներին 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 13:9-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր