Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։ Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։
Կարդալ Եբրայեցիներին 11
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 11:24-29
7 օր
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր