Եբրայեցիներին 10:19-23

Եբրայեցիներին 10:19-23 ՆՎԱԱ

Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է, և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։ Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։