Քանի որ օրենքն ունի ստվերը գալիք բարիքների և ոչ թե կերպարանքը բուն իրողությունների, ուստի օրենքը չի կարող ամեն տարի մատուցվող միևնույն զոհերով կատարյալ դարձնել մատուցողներին։ Ապա թե ոչ, նրանք մատուցելուց կդադարեին, որովհետև պաշտամունք մատուցողները, մեկ անգամ մաքրված լինելով, մեղքի հանդեպ ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Բայց նրանք դրանց միջոցով ամեն տարի մեղքերի հիշողության մեջ էին լինում, որովհետև անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքերը վերացնի։ Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. «Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր. Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։ Այն ժամանակ ասացի. "Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված"» ։ Վերևում նա ասում է. «Զոհ և ընծա, ողջակեզներ և մեղքի համար արված զոհ չկամեցար, և ոչ էլ դրանք քեզ հաճելի եղան, որոնք մատուցվում են ըստ օրենքի», այնուհետև ասում է. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ո՛վ Աստված»։ Ջնջում է առաջինը, որպեսզի երկրորդը հաստատի։ Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։
Կարդալ Եբրայեցիներին 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 10:1-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր